Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1 ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿԱՄ ՊԱՏԻԺԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Թ Ի Վ 1

ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ և ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿԱՄ ՊԱՏԻԺԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ

1987 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում ստորագրված` Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) սույն Արձանագրությունը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,

նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի ոչ անդամ պետություններին պետք է թույլատրվի միանալու Կոնվենցիային Նախարարների կոմիտեի հրավերով,

համաձայնեցին հետևյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին ավելացվում է հետևյալ ենթապարբերությունը.

«Երբ Կոմիտեի անդամ պետք է ընտրվի Եվրոպայի խորհրդի ոչ անդամ պետության համար, Խորհրդատվական ասամբլեայի բյուրոն հրավիրում է այդ պետության Խորհրդարանին` ներկայացնել երեք թեկնածու, որոնցից առնվազն երկուսը պետք է լինեն իր քաղաքացիները: Նախարարների կոմիտեի կողմից ընտրությունը տեղի է ունենում շահագրգիռ Կողմի հետ խորհրդակցելուց հետո»:

Հ ո դ վ ա ծ 2

Կոնվենցիայի 12-րդ հոդվածը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.

«11-րդ հոդվածի գաղտնիության կանոնների պահպանմամբ Կոմիտեն ամեն տարի իր գործունեության վերաբերյալ ընդհանուր հաշվետվություն է ներկայացնում Նախարարների կոմիտեին, որը փոխանցվում է Խորհրդատվական Ասամբլեայի և Կոնվենցիայի Կողմ հանդիսացող Եվրոպայի խորհրդի ոչ անդամ ցանկացած պետության և հրապարակվում է»:

Հ ո դ վ ա ծ 3

Կոնվենցիայի 18-րդ հոդվածի տեքստը դառնում է այդ հոդվածի 1-ին կետը և լրացվում է հետևյալ երկրորդ կետով.

«2. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի ոչ անդամ ցանկացած պետության` միանալու Կոնվենցիային»:

Հ ո դ վ ա ծ 4

Կոնվենցիայի 19-րդ հոդվածի 2-րդ կետում «անդամ» բառը հանվում է, և «կամ հաստատման» բառերը փոխարինվում են «հաստատման կամ միացման» բառերով:

Հ ո դ վ ա ծ 5

Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 1-ին կետում «կամ հաստատման» բառերը փոխարինվում են «հաստատման կամ միացման» բառերով:

Հ ո դ վ ա ծ 6

1. Կոնվենցիայի 23-րդ հոդվածի ներածական նախադասությունը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ. «Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և ցանկացած ոչ անդամ պետության ծանուցում է»:

2. Կոնվենցիայի 23-րդ հոդվածի «բ» կետում «կամ հաստատման» բառերը փոխարինվում են «հաստատման կամ միացման» բառերով:

Հ ո դ վ ա ծ 7

1. Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար, որոնք կարող են արտահայտել իրենց համաձայնությունը` պարտավորված լինելով`

ա) ստորագրմամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի,

կամ

բ) ստորագրմամբ` վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով, որին հետևում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը:

2. Վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ կտրվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

Հ ո դ վ ա ծ 8

Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի այն օրվանից երեք ամիս ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Կոնվենցիայի բոլոր Կողմերը համաձայնություն կհայտնեն ստանձնելու Արձանագրությամբ նախատեսած պարտավորությունները` 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

Հ ո դ վ ա ծ 9

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին՝

ա) յուրաքանչյուր ստորագրման մասին.

բ) յուրաքանչյուր վավերագիր, ընդունման կամ հաստատման փաստաթուղթ ի պահ տալու մասին.

գ) 8-րդ հոդվածին համապատասխան սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.

դ) սույն Արձանագրության հետ կապված ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդման մասին:

Ի վկայումն վերոշարադրյալի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Ստրասբուրգում 1993 թվականի նոյեմբերի 4-ին՝ ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որը ի պահ կտրվի Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 1-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։