Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում այնքան, որքան ուժի մեջ է մնում վերը նշված Կոնվենցիան` պայմանով, սակայն, որ սույն Համաձայնագրի կողմ հանդիսացող ցանկացած Պետություն կարող է այն չեղյալ հայտարարել` այդ մասին մեկ տարի առաջ ծանուցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությանը, որն այդ ծանուցման և դուրս գալու մասին անմիջապես ծանուցում է բոլոր Պայմանավորվող պետություններին:

Հ ո դ վ ա ծ 4

Մինչև վերը նշված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, սույն փաստաթղթում դրան կատարված բոլոր հղումները` բացառությամբ 2-րդ հոդվածի 2-րդ բաժնում և 5-րդ հոդվածում կատարվածների, համարվում են 1944 թվականի Չիկագոյում ստորագրված Միջազգային քաղաքացիական ավիացիայի ժամանակավոր համաձայնագրին կատարված հղումներ, իսկ Քաղաքացիական միջազգային ավիացիայի կազմակերպությանը, Ասամբլեային և Խորհրդին կատարված հղումները համարվում են, համապատասխանաբար, Քաղաքացիական միջազգային ավիացիայի ժամանակավոր Կազմակերպությանը, ժամանակավոր Ասամբլեային և ժամանակավոր Խորհրդին կատարված հղումներ:

Հ ո դ վ ա ծ 5

Սույն համաձայնագրի իմաստով, «տարածք» բառն օգտագործվում է նույն իմաստով, ինչպես այն սահմանված է վերը նշված Կոնվենցիայի 2-րդ հոդվածով:

Հ ո դ վ ա ծ 6

1944 թվականի նոյեմբերի 1-ին Չիկագոյում գումարված Միջազգային քաղաքացիական ավիացիայի համաժողովի ներքոստորագրյալ պատվիրակները ստորագրում են սույն Համաձայնագիրն` ընդունելով, որ այն Կառավարությունները, որոնց անունից ստորագրվում է սույն Համաձայնագիրը, պետք է հնարավորինս շուտ տեղեկացնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությանն այն մասին, թե արդյոք իրենց անունից դրված ստորագրությունը նշանակում է իրենց կողմից Համաձայնագրի ընդունում և դրանից բխող պարտավորությունների ստանձնում:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ցանկացած անդամ պետություն կարող է միանալ սույն Համաձայնագրին և ստանձնել դրանով սահմանված պարտավորություններն` այդ մասին ծանուցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությանը: Միացումն ուժի մեջ է մտնում նշված Կառավարության կողմից ծանուցումն ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող պետությունների համար` վերջիններիս դրան միանալու պահից: Բոլոր այլ Պետությունների համար, որոնք Համաձայնագրին միանում են այդ մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությանը ծանուցելով, այն ուժի մեջ է մտնում նշված Կառավարության կողմից ծանուցումն ստանալու պահից: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությունը բոլոր ստորագրած և միացած Պետություններին տեղեկացնում է Համաձայնագրին միանալու յուրաքանչյուր փաստի մասին և դրան միացող յուրաքանչյուր Պետության համար դրա ուժի մեջ մտնելու օրվա մասին:

Ի հավաստումն որի ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը իրենց համապատասխան Կառավարությունների անունից` իրենց ստորագրությունների դիմաց նշված ամսաթվերին:

Կատարված է Չիկագո քաղաքում, 1944 թվականի դեկտեմբերի 7-ին` անգլերեն: Անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն կազմված տեքստերը հավասարազոր են և բաց են ստորագրման համար Վաշինգտոն քաղաքում: Երկու տեքստերն էլ ի պահ են հանձնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության արխիվներին, իսկ հաստատված պատճեններն այդ Կառավարության կողմից ուղղվելու են բոլոր այն Պետությունների Կառավարություններին, որոնք կարող են ստորագրել սույն Համաձայնագիրը կամ միանալ դրան:

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի մայիսի 29-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։