Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՁԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կողմերը, հաշվի առնելով իրենց հնարավորությունները, կընդլայնեն համագործակցության շրջանակը արդարադատության բնագավառում` հետևյալ ձևերով.

1) Կողմերի արդարադատության հիմնարկների միջև գործընկերային կապերի հաստատում,

2) քրեական, քաղաքացիական, ընկերությունների իրավունքի և համապատասխան դատավարական իրավունքի վերաբերյալ օրինագծերի մշակման, ինչպես նաև այդ օրինագծերի գնահատման գործում փոխադարձ օգնություն,

3) երկու պետությունների արդարադատության մարմինների և հիմնարկների գործունեության շրջանակներին և կազմակերպմանը ծանոթանալու նպատակով Կողմերի պատվիրակությունների փոխանակում,

4) Կողմերի արդարադատության ոլորտի աշխատողների և փորձագետների մասնագիտական որակավորման հետագա բարձրացման և վերապատրաստման ուղղությամբ համատեղ միջոցառումների (սեմինարներ, դասախոսություններ, գործնական պարապմունքներ) կազմակերպում և անցկացում` փոխադարձության հիման վրա,

5) Կողմերի պետությունների մասնակցությամբ իրավական օգնության մասին միջազգային պայմանագրերի` իրենց իրավասության շրջանակներում իրականացման գործում փորձի փոխանակում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։