Հոդված 3
Հոդված 3
1. Կողմերը ռուսերեն լեզվով գրավոր փոխանակում են համեմատական վերլուծության արդյունքները և առանձին նշում այն ապրանքային դիրքերը, որոնց վերաբերյալ պահանջվում է ավելի մանրամասն տեղեկատվություն` արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալներում անհամապատասխանությունների պատճառների բացահայտման նպատակով: Այդպիսի տեղեկատվությունը տրամադրվում է Կողմերի կողմից սույն Արձանագրության անբաժանելի մասը հանդիսացող Հավելված 1 համապատասխան (այսուհետ` տեղեկատվություն) և փոխանցվում մյուս Կողմին` Կողմերի կողմից յուրաքանչյուր առանձին դեպքում նախօրոք համաձայնեցված ճանապարհով:
2. Անհրաժեշտության դեպքում հարցման ի պատասխան կարող է տրամադրվել լրացուցիչ տեղեկատվություն: