Հոդված 5
Հոդված 5
1. Կողմերը պարտավորվում են սույն Արձանագրության 3-րդ Հոդվածում նշված տեղեկատվությունն օգտագործել բացառապես մաքսային նպատակներով: Դրանք կարող են փոխանցվել կամ օգտագործվել այլ նպատակներով միայն այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնությամբ:
2. Տեղեկատվությունն ստացող Կողմն ապահովում է դրա գաղտնիությունը այն կարգով, որը գոյություն ունի տվյալ Կողմի պետությունում նման բնույթի և բովանդակության տեղեկատվության գաղտնիության պահպանման համար` իր պետության ներքին օրենսդրությանը համապատասխան: