Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի պետությունների օրենսդրությամբ դրա ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցման ստացման օրվանից: Սույն Արձանագրությունը կնքվում է անորոշ ժամկետով:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը` իր մտադրության մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Այդ դեպքում Արձանագրության գործողությունը դադարեցվում է այդպիսի հաղորդագրություն ստանալու օրվանից 6 (վեց) ամիս հետո:

Կատարվել է Երևան քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի 15-ին երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում, նախապատվությունը կտրվի ռուսերեն լեզվով տեքստին:

Արձանագրությունը ուժի մեջ է մտել 2008 թ. փետրվարի 26-ին:

Հ ա վ ե լ վ ա ծ 1

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև մաքսային վիճակագրության տեղեկատվության փոխանակման հարցերում փոխգործակցության կարգի մասին Արձանագրության

Ներմուծում/Արտահանում

Դաշտի անվանումը Բովանդակություն Ծանոթություն

PR __KEY Եզակի բանալի Մաքսային հայտարարագրի համարը և մաքսային հայտարարագրում ապրանքի համարը:

G1 Տեղափոխման ուղղությունը (IM/EX) IM- ներմուծում

EX- արտահանում

G8 Ապրանք ստացողը

G8_Adres Ստացողի հասցեն

G2 Ապրանք առաքողը

G2_Adres Առաքողի հասցեն

G15* Առաքման երկրի ծածկագիրը

G17** Նշանակման երկրի ծածկագիրը

G11 Առևտուր իրականացնող երկրի ծածկագիրը

G25 Սահմանի վրա տրանսպորտի տեսակի ծածկագիրը

G34 Ապրանքի ծագման երկրի ծածկագիրը

G33 Ապրանքի ծածկագիրը Ապրանքի ամբողջական ծածկագիրը

G37_ 1 Հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը

G37_ 2 Նախորդ մաքսային ռեժիմի ծածկագիրը

G31 Ապրանքի ամբողջական առևտրային անվանումը` նշված մաքսային հայտարարագրում

G35 Ապրանքի բրուտտո քաշը, կգ

G38 Ապրանքի նետտո քաշը, կգ

G41 Ապրանքի քանակը ըստ լրացուցիչ չափման միավորի

G41A Լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը

G46 Վիճակագրական արժեքը ԱՄՆ դոլարով

GD1 Մաքսային հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը

* Տվյալները նշվում են, եթե ապրանքի ծագման, առաքման կամ առևտուր իրականացնող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Վրաստանը): Եթե ապրանքի առաքման երկիրը Հայաստանի Հանրապետությունը (Վրաստանը) չէ, տվյալները ներառվում են առանց առաքողին և նրա հասցեն նշելու:

** Տվյալները նշվում են, եթե ապրանքի նշանակման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Վրաստանը): Եթե ապրանքի նշանակման երկիրը Հայաստանի Հանրապետությունը (Վրաստանը) չէ, բայց առևտուր իրականացնող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Վրաստանը), տվյալները ներառվում են առանց առաքողին և նրա հասցեն նշելու:

Հ ա վ ե լ վ ա ծ 2

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև մաքսային վիճակագրության տեղեկատվության փոխանակման հարցերում փոխգործակցության կարգի մասին Արձանագրության

Ցուցակ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության` անմիջական շփումներ իրականացնելու համար լիազորված անձանց

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե Վրաստանի ֆինանսների նախարարություն

Կազմակերպչական մեթոդոլոգիական հարցեր

Տեխնիկական հարցեր

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։