Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Ֆինանսական օժանդակության գումարը և առարկան

Ֆրանսիայի Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հատկացնում է ֆինանսական աջակցություն նախատեսված Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման համար։ Հայաստանի Հանրապետության գերակայությունների մաս կազմող ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության Կառավարության համատեղ ֆինանսավորումով։ Խմելու ջրի ջրամատակարարման կառավարումն ու մաքրումն այսօր իրականացվում է սույն արձանագրության հավելվածում նշված վարձակալության պայմանագրի շրջանակներում (այսուհետ՝ Վարձակալության պայմանագիր):

24 900 000 (քսանչորս միլիոն ինը հարյուր հազար) եվրո առավելագույն գումարի նշված օժանդակությունը ֆինանսավորելու է ներքոհիշյալ ծրագրի իրագործումը.

- ֆրանսիական սարքավորումների և ծառայությունների գնում Ֆրանսիայից,

- բացառության կարգով և ի պատասխան Հայաստանի Հանրապետության Կառավարության խնդրանքի, ֆրանսիական մատակարարների կողմից հայկական կամ արտասահմանյան սարքավորումների և ծառայությունների գնում փոխառության ընդհանուր գումարի 30%-ի չափով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։