Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ֆինանսական օժանդակության պայմանները և եղանակները

Ֆրանսիայի Կառավարության փոխառության ժամկետը 20 տարի է, որից 5 տարին՝ արտոնյալ, մարման տոկոսադրույքը՝ տարեկան 1,75 %։ Յուրաքանչյուր հատկացման հիմնական գումարը ենթակա է մարման հավասար և հաջորդական 30 կիսամյակների ընթացքում։ Առաջին վճարման պարտադիր ժամկետը՝ օրացուցային եռամսյակի, որի ընթացքում կատարվում են հատկացումները, ավարտից 66 ամիս անց։ Տոկոսները հաշվվում են մնացած վճարվելիք հիմնական գումարի ընդհանուր գումարից, կուտակվում են Ֆրանսիայի Կառավարության փոխատվության յուրաքանչյուր հատկացման օրվանից սկսած և վճարվում կիսամյակային։

Հիմնական գումարի կամ տոկոսի վճարումը, Ֆրանսիայում ոչ աշխատանքային օրվա հետ համընկնելու դեպքում, կատարվում է դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։ Հիմնական գումարի կամ տոկոսի ժամանակին վճարումը հանգեցնում է մորատորիումային տոկոսների՝ սկսած պահանջվող նշված օրվանից մինչև փաստացի վճարման օրը։ Մորատորիումային տոկոսադրույքը ֆրանսիական օրենքով սահմանված դրույքաչափ է (լիբոր) հաստատված նախարարության որոշումով 2008 թ. համար, տարեկան 3% հավելումով։ Մորատորիումային տոկոսներն իրենց հերթին տոկոս են հավելում վերը սահմանված տոկոսին, եթե ենթակա են վճարման ամբողջ տարվա համար։

Կիրառման համաձայնագիր կստորագրվի Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության անունից և նրա օգտին գործող Նատեքսիսի (Ինստիտուցիոնալ գործունեության վարչություն) միջև։ Այն կճշգրտի Ֆրանսիայի Կառավարության դրամաշնորհի և փոխառության օգտագործման և Ֆրանսիայի Կառավարության փոխառության մարման եղանակները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։