Հոդված 10
Հոդված 10
Ուժի մեջ մտնելը
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում պայմանավորվող կողմերի կողմից ստորագրվելուց և հայկական իրավասու իշխանությունների կողմից վավերացվելուց հետո։
Ի հաստատումն որի երկու կառավարությունների այս նպատակով լիազորված ներկայացուցիչները ստորագրում և կնքում են այն։
Երևան, 27.05.2008
Կատարված է հայերեն և ֆրանսերեն երկու հավասարազոր օրինակներից։ Մեկնաբանության տարաձայնության դեպքում, գերակայությունը տրվում է ֆրանսերեն տարբերակին։
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2008թ. հոկտեմբերի 1-ին:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ
Սույն Արձանագրությամբ հատկացված 24 900 000 եվրոյի ֆինանսական օժանդակության նպատակը ֆրանսիական մատակարարների կողմից, նպաստավոր պայմաններով Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ֆինանսավորումն է։
Ֆինանսական սույն օգնությունը շարունակում է Երևան քաղաքի խմելու ջրի ոլորտին ուղղված ՀՀ Կառավարության, մասնավորապես Համաշխարհային բանկի հետ, ձեռնարկած համագործակցության տարբեր գործողությունները։ Այն դիտվում է որպես Երևանի ջրամատակարարման կառավարման մասին ՀՀ Կառավարության, հանձինս Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երևան Ջուր ձեռնարկության (այսուհետ Վարձակալ) և Ժեներալ դեզ Օ-ի միջև 2005 թվի դեկտեմբերի 14-ին ստորագրված վարձակալական պայմանագրով նախատեսված բարելավումների լրացում։
Սույն արձանագրության հոդված 1-ով նախատեսված ծրագրի նպատակը ջրազտման «Աերացիա» կայանի վերականգնումն է կեղտաջրերի սկզբնական և ցեխանստվածքների նախնական մշակման բարելավման միջոցով։ Վերջինս վերաբերում է նաև էլեկտրամեխանիկական և հիդրավլիկ սարքավորումների միջոցով ջրամատակարարման ապահովության ուժեղացմանը, ինչպես նաև. խմելու ջրացանցի մի մասի վերականգնմանը (նոր խողովակաշարերի անցկացում, ցանցի ընդլայնում, նոր ջրագծերի միացում, կատոդային պաշտպանություն)։
Սույն արձանագրության հոդված 6-ում նշված Վարձակալական պայմանագրի լրացումը պետք է հաշվի առնի Վարձակալության պայմանագրի մասին սույն արձանագրության հոդված 1-ում նշված ծրագրի հետևանքները։ Այդ հետևանքները միաժամանակ վերաբերում են վարձակալի լրացուցիչ ծախսերին և ծրագրից ստացած տնտեսական օգուտներին, ինչպես նշված է հոդված 1-ում, նաև Վարձակալության պայմանագրով վարձակալին պարտադրված հավանական փոփոխություններին։
Սույն հավելվածը համարվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջև ստորագրված Ֆինանսական արձանագրության անբաժանելի մաս։