Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Հարկեր

Հայաստանի և Ֆրանսիայի միջև 1999թ. դեկտեմբերի 9-ի «1997 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված «Եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկային խուսափումն ու խարդախությունը կանխելու մասին» համաձայնագրից (և դրա 2003թ. փետրվարի 5-ին և 2004թ. փետրվարի 3-ին ստորագրված լրացումից) անկախ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղված սույն արձանագրությամբ նախատեսված ֆինանսավորումը ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ սույն Արձանագրության շրջանակներում հաշվեգրանցված գործարքների համար ֆրանսիական ընկերությունները չեն վճարելու Հարկեր (ինչպես սահմանված է երկրորդ հոդվածում) սարքավորումների և ծառայությունների մատակարարման, այդ թվում՝ տեխնիկական օժանդակության, ինչպես նաև մատակարարումների իրականացմանն օժանդակող ապրանքների և ծառայությունների ներկրման, արտահանման, գնման, օգտագործման կամ տրամադրության տակ ունենալու ժամանակ։

Վերոհիշյալ գործողությունների նկատմամբ, առարկայից կամ բնույթից անկախ, հայկական կանոնների համաձայն հարկումներ կատարելու դեպքում վերջիններիս վճարում է հայկական գնորդը (պատվիրատուն)։

Ֆրանսիական կողմի տրամադրած փոխառության պարտքի սպասարկման վճարումները (հիմնական գումարի մարում, տոկոսի վճար, ծախսեր և վճարումներ) հարկման ենթակա չեն Հայաստանում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։