Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակումն իրականացվում է փուլային ծրագրի միջոցով` դրանով սահմանված առաջնահերթություններին համապատասխան:

Փուլային ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Սույն հոդվածի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 2006 թվականի հունվարի 1-ը:»:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

16 հունվարի 2001 թ.

ՀՕ-141

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։