Հոդված 1
Հոդված 1.
«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Այլընտրանքային ծառայության մասին օրենսդրությունը
Այլընտրանքային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»՝ այնքանով, որքանով սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, այլ օրենքներով, ինչպես նաև սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:»: