Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) վերնագրում և տեքստում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ցանցի լիցենզիա կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) նկատմամբ իրավունքի օտարում կամ այլ կերպ փոխանցում կամ զիջում կամ գրավադրում կամ այդ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի փոփոխություն կարող է իրականացվել միայն Կարգավորողի համաձայնությունը կարգավորվող անձի կողմից ստանալուց հետո:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված կարգավորվող անձանց բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու համար Կարգավորողի համաձայնությունը չի պահանջվում, և սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելուց 15 աշխատանքային օր առաջ կարգավորվող անձը պարտավոր է դրա մասին գրավոր տեղեկացնել Կարգավորողին:»: