Հոդված 22
Հոդված 22.
Օրենքի 63-րդ հոդվածում՝
1) «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ մասերով.
«4.1. Սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման և լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ ֆիզիկական անձն առանց Կարգավորողի թույլտվության շարունակում է օգտագործել ռադիոհաճախականություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրելու, որ իրավախախտ ֆիզիկական անձը վճարի տույժ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
4.2. Սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման և լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ իրավաբանական անձն առանց Կարգավորողի թույլտվության շարունակում է օգտագործել ռադիոհաճախականություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրելու, որ իրավախախտ իրավաբանական անձը վճարի տույժ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:
4.3. Ծանուցում չներկայացրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցած իրավաբանական կամ ֆիզիկական անձի նկատմամբ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման և լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձն առանց Կարգավորողին ծանուցելու շարունակում է մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրելու, որ իրավախախտ իրավաբանական կամ ֆիզիկական անձը վճարի տույժ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»: