Հոդված 9
Հոդված 9.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.
«Հոդված 12.1. Ծանուցում ներկայացրած անձանց գործունեության կասեցումը և դադարեցումը
1. Կարգավորողն իրավասու է կասեցնել ծանուցում ներկայացրած անձանց գործունեությունը ծանուցված գործունեության մասով, եթե`
1) ծանուցում ներկայացրած անձը դիտավորյալ կեղծ տեղեկություն է ներկայացրել ծանուցման կամ Կարգավորողին տրամադրված ցանկացած հայտարարության մեջ.
2) ծանուցում ներկայացրած անձը դիտավորյալ խախտել է սույն օրենքը կամ դրա համաձայն ընդունված որևէ կանոն կամ կանոնակարգ.
3) կասեցումն անհրաժեշտ է ազգային անվտանգության կամ հանրային շահի նկատառումներով.
4) ծանուցում ներկայացրած անձը չի կատարել համընդհանուր ծառայությունների որևէ վճարում:
2. Կարգավորողն իրավասու է դադարեցնել ծանուցում ներկայացրած անձանց գործունեությունը ծանուցված գործունեության մասով, եթե`
1) ծանուցած անձը խախտել է կամ չի կատարել սույն օրենքի 60-րդ հոդվածի համաձայն տրված դադարեցման մասին հրահանգը.
2) դադարեցումն անհրաժեշտ է ազգային անվտանգության կամ հանրային շահի նկատառումներով:»: