Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին նախադասությունը «եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:».
3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:»: