Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում» բառերով, երկրորդ պարբերությունում «30 օրվա ժամկետում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, «եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում» բառերով, իսկ երրորդ պարբերությունից հանել «և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին» բառերը.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:».

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։