Հոդված 4
Հոդված 4
Սույն Համաձայնագրի դրույթները կիրառվում են.
ա) բոլոր տեսակի կենդանիների (ներառյալ թռչունները, մորթատու գազանները, լաբորատորիաների, կենդանաբանական այգիների և ընտանի կենդանիները, ծովային կենդանիները, մեղուները, ձկները և այլ ջրային արարածները, կենդանասաղմերը և սերմնահեղուկը, բեղմնավորված ձկնկիթը),
բ) կենդանական ծագման մթերքների (միս և մսամթերք, կաթ և կաթնամթերք, ձուկ, ձու, մեղվաբուծական մթերքներ),
գ) կենդանական ծագման հումքի (կաշի, բուրդ, մորթեղեն, աղվամազ, փետուր, էնդոկրիններ, աղիք, արյուն, ոսկոր և այլ տեսակի հումք),
դ) կենդանիների կերերի,
ե) անասնաբուժական պատրաստուկների, կենսաբանական նյութերի և կենդանական ծագման առարկաների հավաքածուների նկատմամբ: