Հոդված 5
Հոդված 5
Վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման և վերացման նպատակով Կողմերը կապի ցանկացած հասանելի միջոցով միմյանց անհապաղ կտեղեկացնեն Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ա» ցուցակի կենդանիների վարակիչ հիվանդությունների հետ կապված վիճակի, անհայտ ախտաբանական ընթացքով զանգվածային և նախկինում չարձանագրված հիվանդությունների առկայության մասին, ինչպես նաև Կողմերից մեկի հարցմամբ կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն երկրի անասնահամաճարակային վիճակի վերաբերյալ: