Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Կողմերի տարածքից սահմանային պետական անասնաբուժական հսկողության ենթակա բեռների արտահանման համար Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության Կենդանիների սանիտարական օրենսգրքի պահանջներին համապատասխանող անասնաբուժական վկայագիրը ձևակերպվում է տեղում` այդ Կողմի սահմանային հսկիչ անասնաբուժական կետում:

Պետական սահմանային անասնաբուժական հսկողության ենթակա բեռների ներմուծման համար Կողմերի համար գործում են միասնական անասնաբուժական պահանջներ: Դրանց հիման վրա Կողմերը կարող են երկկողմանիորեն համաձայնեցնել և նախաստորագրել ներմուծվող անասնաբուժական անասնապահական բեռների անասնաբուժական վկայագրերի օրինակները: Այդ դեպքում անասնաբուժական վկայագրերի օրինակները կփոխանցվեն սահմանային հսկիչ անասնաբուժական այն կետերին, որտեղով հետագայում կիրականացվի բեռների ներմուծումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։