Հոդված 9
Հոդված 9
Կողմերից մեկի տարածքում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով նշված հիվանդությունների առաջացման դեպքում այդ Կողմի իրավասու անասնաբուժական մարմինները պետք է ստեղծված իրավիճակի մասին անհապաղ տեղեկացնեն մյուս Կողմի համապատասխան Կենտրոնական պետական անասնաբուժական մարմիններին կապի հնարավոր ցանկացած միջոցներով և դադարեցնեն սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված անասնապահական բեռների արտահանումը:
Անասնապահական բեռների արտահանման մասին գործող կարգը կարող է վերականգնվել միայն Կողմերի Կենտրոնական պետական անասնաբուժական մարմինների միջև նախնական խորհրդակցության անցկացումից և փոխադարձ պայմանավորվածությունից հետո: