Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի հետևյալ ոլորտներում.
- անասնաբուծություն,
- թռչնաբուծություն,
- ձկնաբուծություն,
- ջերմոցային տնտեսություն,
- պարենային ապահովություն,
- պտղատու ծառերի հիվանդությունների վերահսկողության փորձի փոխանակում,
- փորձագետների և գիտնականների փոխանակում՝ այգեգործության հետազոտական աշխատանքների զարգացումն ուսումնասիրելու համար,
- գյուղատնտեսական մեխանիզացիայի և գյուղատնտեսական մեքենաների տեխնոլոգիաների և փորձի փոխանակում (ներառյալ ուսումնասիրությունները, նախագծումը, արտադրությունը և շահագործումը),
- գյուղատնտեսության բնագավառում ոռոգման համակարգերի և ջրի խնայողության տեխնոլոգիաների վերաբերյալ փորձի փոխանակում,
- կոոպերատիվների ստեղծման, հողերի ամրապնդման ոլորտում փորձի փոխանակում,
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ։