Հոդված 8
Հոդված 8
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Կողմերի օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմի կողմից ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին:
3. Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտի ծրագրերի հետ կապված այն պարտավորությունների իրականացմանը, որոնք սկսվել, բայց դեռ չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին, եթե Կողմերն այլ համաձայնություն ձեռք չեն բերել։
4. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Դրանք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի սույն հոդվածով նախատեսված կարգով:
Կատարված է Երուսաղեմ քաղաքում 2012 թ. մայիսի 16-ին, համապատասխանաբար` 5772թ. __________________ -ին` հայերենով, եբրայերենով և անգլերենով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն լեզվով տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013 թ. հունվարի 21-ին