Հոդված 5
Հոդված 5
1. Կողմերը կստեղծեն իրենց իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված՝ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համատեղ աշխատանքային խումբ: Երկու երկրների գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության վարչությունները, համապատասխանաբար, կգործեն որպես տվյալ երկրի աշխատանքային խմբի ղեկավարներ: Համատեղ աշխատանքային խումբը կբացահայտի համագործակցության ծրագրերն ու եղանակները, ինչպես նաև կհամակարգի այդ ծրագրերի իրականացումը:
2. Համատեղ աշխատանքային խմբի նիստերը կգումարվեն Հայաստանի Հանրապետությունում և Իսրայելի Պետությունում՝ հաջորդաբար:
3. Կողմերից յուրաքանչյուրը կհոգա իր ծախսերը, որոնք կառաջանան համատեղ աշխատանքային խմբի կողմից հաստատված ծրագրերի իրականացման ընթացքում, եթե որևէ նախնական պայմանավորվածություն Կողմերի միջև ձեռք չի բերվել:
4. Համատեղ աշխատանքային խումբը կբանակցի տվյալ ոլորտին բնորոշ համաձայնագրերի շուրջ՝ համագործակցության ծրագրերն իրականացնելու նպատակով: