Հոդված 10
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով Կողմերի ստանալու օրվանից:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` դիվանագիտական ուղիներով այդ մասին ծանուցագիր ուղարկելով մյուս Կողմին: Համաձայնագիրը դադարում է գործելուց այդպիսի ծանուցագիրը մյուս Կողմի ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Սույն Համաձայնագիրն ստորագրված է Մինսկ քաղաքում 2012 թ. սեպտեմբերի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կառաջնորդվեն ռուսերեն տեքստով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. դեկտեմբերի 24-ին