Հոդված 3
Հոդված 3
Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասությունների շրջանակներում, կզարգացնեն համագործակցությունը գործունեության հետևյալ ուղղություններով.
1. Դատական փորձաքննության և քրեագիտության բնագավառում փորձի և տեղեկատվության փոխանակում`
- գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների վերաբերյալ,
- նոր հավաքածուների, ձեռնարկների, ուսուցողական, մեթոդական և տեղեկատու հրատարակությունների վերաբերյալ,
- ծրագրվող գիտամեթոդական և գործնական միջոցառումների վերաբերյալ (գիտական խորհրդաժողովների, սեմինարների, քրեագիտության և դատական փորձաքննության բնագավառում ցուցահանդեսների),
- դատական փորձաքննության իրականացման ընթացքում օգտագործվող փորձագիտական հետազոտությունների ծրագրաապարատային միջոցների և մեթոդների կատարելագործման վերաբերյալ:
2. Դատական փորձաքննության խնդիրներով գիտական աշխատանքի համակարգում` հետևյալ կերպով.
- դատական փորձաքննության մեթոդների և մեթոդիկայի համատեղ մշակում,
- Կողմերից մեկի դիմումով` գիտական աշխատանքների իրականացում,
- հեղինակային ուղեկցման իրականացում, մշակումների ներդրում փորձագիտական պրակտիկայում:
3. Կադրերի պատրաստում և կադրերի որակավորման բարձրացում` հետևյալ կերպով.
- դատական փորձաքննության նոր մեթոդների և մեթոդիկայի յուրացման նպատակով համատեղ դպրոցների, սեմինարների, դասընթացների անցկացում,
- մասնագետների փոխադարձ փորձաշրջանների անցկացում:
4. Գիտական մշակումների և փորձագիտական եզրակացությունների գրախոսություն` երկու Կողմերի փորձագիտական հաստատությունների ղեկավարների համաձայնությամբ:
5. Կողմերի մշակած փորձագիտական հետազոտությունների և տեխնիկական միջոցների մեթոդիկաների որակական ստուգում:
6. Այլ գիտական և փորձագիտական գործունեության հարցերով միմյանց գիտամեթոդական, խորհրդատվական և տեխնիկական աջակցության տրամադրում: