Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծման և գործառնության մասին

Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունները (այսուհետ՝ Կողմեր),

ղեկավարվելով «Կրթության բնագավառում համագործակցության մասին» 1992 թվականի մայիսի 15-ի՝ Համաձայնագրի և «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միասնական (ընդհանուր) կրթական տարածություն ձևավորելու ուղղությամբ համագործակցության մասին» 1997 թվականի հունվարի 17-ի՝ Համաձայնագրի դրույթներով,

ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կրթական համակարգերի զարգացման խնդիրներից,

գիտակցելով բարձրագույն կրթության բնագավառում նվաճումների համատեղ օգտագործման, ի շահ բարձրագույն կրթության ազգային համակարգերի հետագա զարգացման և ընդհանուր կրթական տարածքի ձևավորման գործողությունների համակարգման անհրաժեշտությունը,

ի շահ բարձրագույն կրթության բնագավառում երկարատև համագործակցութան և ինտեգրացիոն գործընթացների խորացման,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար տեքստում գործածվող «բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղ» հասկացությունը նշանակում է մի Կողմի պետության բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանում, որը գտնվում է մյուս Կողմի պետության տարածքում և իրականացնում է կրթական ծրագրերը ամբողջ ծավալով:

Հ ո դ վ ա ծ 2

Պետական և պետական հավատարմագրում (ատեստավորում այն Կողմերի պետությունների համար, որոնց օրենսդրությունը չի նախատեսում հավատարմագրման անցկացում) ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծումն իրականացվում է սույն Համաձայնագրի և բուհի հիմնադիր պետության կրթության կառավարման պետական մարմինների և մասնաճյուղի գտնվելու վայրի պետության որոշումների հիման վրա:

Հ ո դ վ ա ծ 3

Բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը ստեղծվում, վերակազմավորվում և լուծարվում են մասնաճյուղի գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով բուհի հիմնադիր պետության օրենսդրությունը:

Կողմերը սույն Համաձայնագրին են համապատասխանեցնում դրա կնքման պահին գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի գործունեությունը:

Հ ո դ վ ա ծ 4

Բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի գործունեության արտոնագրումը, ինչպես նաև ատեստավորումը և հավատարմագրումը իրականացվում են բուհի հիմնադիր պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով մասնաճյուղի գտնվելու վայրի պետության օրենսդրությունը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծման և գործառնության ֆինանսական ապահովումն իրականացվում է բուհի հիմնադրի հաշվին, ինչպես նաև ինքնաֆինանսավորման պայմանով:

Հ ո դ վ ա ծ 5

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Հ ո դ վ ա ծ 6

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերից (որոնց մասնակից են նրանք) բխող իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նաև չի խոչընդոտում Կողմերի միջև նոր պայմանագրերի կնքմանը:

Հ ո դ վ ա ծ 7

Սույն Համաձայնագրում Կողմերը կարող են կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 8-րդ Հոդված ով նախատեսված կարգով:

Հ ո դ վ ա ծ 8

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից: Նշված ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Հ ո դ վ ա ծ 9

Սույն Համաձայնագիրը գործում է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերն այլ որոշում չեն կայացնում:

Հ ո դ վ ա ծ 10

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է դրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար:

Միացող պետությունների համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Հ ո դ վ ա ծ 11

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու ենթադրվող ամսաթվից առնվազն 6 ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցագիր ուղարկելով:

Կատարված է Մոսկվա քաղաքում 2001 թվականի սեպտեմբերի 28-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի սեպտեմբերի 20-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։