Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,

նշելով արդյունաբերական անվտանգության ապահովման հիմնախնդիրների կարևորությունը և դրանց լուծման անհրաժեշտությունը վտանգավոր արդյունաբերական օբյեկտներում զբաղված աշխատակիցների կյանքի և առողջության անվտանգության երաշխիքների ապահովման նպատակով, ինչպես նաև տեխնոգեն վթարներից բնակչության և շրջակա բնական միջավայրի պաշտպանությունը,

հաշվի առնելով 1992 թվականի «Արդյունաբերական վթարների տրանսսահմանային ազդեցության մասին» ՄԱԿ-ի ԵՏԿ կոնվենցիայի դրույթները,

ձգտելով Կողմերի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը և ղեկավարվելով վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման համակարգված գործողությունների անցկացման անհրաժեշտւթյամբ՝ փոխշահավետ պայմաններում կուտակված փորձի և գիտատեխնիկական նվաճումների օգտագործման հիմքի վրա,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

Կողմերը, վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում օժտված լինելով ազգային քաղաքականության ձևավորման և իրականացման հարցերում լիովին ինքնուրույնությամբ, ինչպես նաև արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում հիմնվելով ազգային սկզբունքներին և իրավական կարգավորման ձևավորմանն ուղղված մոտեցումներին և պետական հսկողության վրա,

նպատակահարմար են համարում վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման հարցերում համաձայնեցված քաղաքականության անցկացումը և արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում ընդհանուր մոտեցումների ու իրավական կարգավորման սկզբունքների և պետական հսկողության ձևավորումը,

ճանաչում են արդյունաբերական անվտանգության պահանջները որպես միջպետական նորմեր և կանոններ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համաձայնեցված ցանկով, որը անհրաժեշտության դեպքում վերանայվում է` հաշվի առնելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրությունը և արդյունաբերական անվտանգության նորմատիվային կարգավորման կատարելագործմանն ուղղված համատեղ աշխատանքների արդյունքները,

ընդունում են համաձայնեցված կամ համատեղ մշակված արդյունաբերական անվտանգության պահանջները, այդ թվում` նորմատիվատեխնիկական փաստաթղթերը, որոնց պահպանումը ապահովում է վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգությունը` հաշվի առնելով արդյունաբերական անվտանգության նշված պահանջների անհրաժեշտ ներդաշնակեցումը միջազգային նորմերին և չափանիշներին՝ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով,

մշտական հիմունքներով իրականացնում են տեխնոգեն վթարների, աղետների և վտանգավոր արդյունաբերական օբյեկտներում զբաղված աշխատակիցների վնասվածքների պատճառների և հետևանքների, հանգամանքների մասին տեղեկատվության, ինչպես նաև արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում անալիտիկ և վիճակագրական նյութերի փոխանակում,

համաձայնեցված կերպով լուծում են իրավական, տնտեսական, կազմակերպչական և վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման այլ հարցեր` այդ թվում երկկողմ և բազմակողմ պայմանագրերի, ծրագրերի և տեխնիկական նախագծերի հիման վրա:

Հ ո դ վ ա ծ 2

Կողմերը վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համաձայնեցված գործունեություն են իրականացնում հետևյալ ուղղություններով՝

վտանգավոր արտադրական օբյեկտի նախագծման, շինարարության, շահագործման, ընդլայնման, վերականգնման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման և վերացման, ինչպես նաև վտանգավոր արտադրական օբյեկտներում կիրառվող տեխնիկական սարքավորումների պատրաստման, տեղակայման, կարգաբերման, սպասարկման և վերանորոգման վերաբերյալ արդյունաբերական անվտանգության պահանջների սահմանում,

արդյունաբերական անվտանգության բնագավառում գործունեության տեսակների ազգային ընթացակարգերի, պահանջների և լիցենզավորման պայմանների, ինչպես նաև վտանգավոր արտադրական օբյեկտներում տեխնիկական սարքավորումների կիրառման կարգի և պայմանների մոտեցում,

վտանգավոր արտադրական օբյեկտները շահագործող կազմակերպությունների աշխատակիցների (մասնագետների և անձնակազմի) պատրաստման և ատեստավորման ազգային ընթացակարգերի և պահանջների մոտեցում,

միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակում և իրագործում, գիտահետազոտական աշխատանքների համատեղ անցկացում,

տեղեկատվության փոխանակում, գիտաժողովների, գիտապրակտիկ կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների վերաբերյալ այլ միջոցառումների անցկացում,

արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողական մարմինների, ինչպես նաև համապատասխան փորձագիտական և գիտահետազոտական կազմակերպությունների միջև մշտական շփումներին և խորհրդատվություններին աջակցում,

մասնագետների պատրաստում և նրանց որակավորման բարձրացում:

Կողմերը սահմանում են իրագործման համար համատեղ ընդունված ծրագրերի, նախագծերի և միջոցառումների ֆինանսավորման կարգը և պայմանները:

Հ ո դ վ ա ծ 3

Կողմերը ապահովում են ստացվող փաստաթղթերի և սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվության և նվաճած գիտատեխնիկական արդյունքների մասին գաղտնիությունը, եթե փոխանցող Կողմը նախապես նշում է դրանց գաղտնիության մասին:

Հ ո դ վ ա ծ 4

Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերը հիմնում են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհուրդ: Խորհուրդը գործում է համաձայն սույն Համաձայնագրի անքակտելի մաս հանդիսացող Կարգի:

Հ ո դ վ ա ծ 5

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրի մեջ կարող են կատարել անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անքակտելի մաս հանդիսացող համապատասխան Արձանագրություններով:

Հ ո դ վ ա ծ 6

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի արդյունաբերական անվտանգության ոլորտում իրենց կողմից նախապես կնքված միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները:

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վեճերը կկարգավորվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Հ ո դ վ ա ծ 7

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից: Այն Կողմերի համար, որոնք այդ ընթացակարգերը կատարել են ավելի ուշ, սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան փաստաթղթերը ի պահ հանձնելու օրվանից:

Հ ո դ վ ա ծ 8

Սույն Համաձայնագիրը բաց է այլ պետությունների միանալու համար, որոնք կիսում են նրա սկզբունքներն ու նպատակները, բոլոր Կողմերի համաձայնությամբ՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերն Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեին փոխանցելու միջոցով: Այդպիսի պետության համար սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այդպիսի միացման համաձայնության մասին վերջին ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից:

Հ ո դ վ ա ծ 9

Սույն Համաձայնագիրը գործում է հինգ տարվա ընթացքում՝ ուժի մեջ մտնելու օրվանից: Նշված ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարացվում է ամեն անգամ հինգ տարով, եթե Կողմերը այլ որոշում չեն ընդունում:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

Կատարված է Մոսկվա քաղաքում 2001թ. սեպտեմբերի 28-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

Հ ա վ ե լ վ ա ծ

2001թ. սեպտեմբերի 28-ի

«Վտանգավոր արտադրական օբյեկտներում

արդյունաբերական անվտանգության ապահովման

բնագավառում համագործակցության մասին»

Համաձայնագրի

Կ Ա Ր Գ

Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի մասին

1. Ընդհանուր դրույթներ

1. Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծվում է «Վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի իրականացման համար (ստորև՝ Համաձայնագիր):

2. Խորհրդի գործունեության հիմնական նպատակն է Համաձայնագրի մասնակից պետությունների և համապատասխան լիազոր մարմինների կողմից արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համաձայնեցված գործողությունների և կիրառվող միջոցառումների ապահովումը:

3. Խորհուրդը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Համաձայնագրով և սույն Կարգով:

4. Խորհուրդը իր գործունեությունը իրականացնում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի և այլ կանոնադրական ու ճյուղային մարմինների հետ սերտ փոխգործակցության միջոցով:

5. Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների արդյունաբերական անվտանգության բնագավառում պետական վերահսկողության մարմինների (լիազորված մարմինների) լիազոր ներկայացուցիչ-ղեկավարներից՝ Խոհրդի անդամներից:

Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:

Խորհրդի կազմում ընդգրկվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

2. Խորհրդի խնդիրները և գործունեության ուղղությունները

Խորհրդի հիմնական խնդիրներն ու գործունեության ուղղություններն են.

● արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության գերակայող ուղղությունների որոշումը և համաձայնեցված քաղաքականության անցկացումը,

● արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության զարգացման նախագծերի և ծրագրերի, իրավական կարգավորման, պետական հսկողության և թույլատրող գործունեության ընդունումը,

● Համաձայնագրի մասնակից պետությունների լիազոր մարմինների կողմից համաձայնեցված կամ համատեղ մշակված արդյունաբերական անվտանգության պահանջների ընդունումը՝ իրագործման նպատակով,

● միջազգային նորմերին և չափորոշիչներին համապատասխան` արդյունաբերական անվտանգության պահանջների ներդաշնակեցման և նորմատիվ կարգավորման բնագավառում համաձայնեցված գործողությունների ապահովումը՝ տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով,

● Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությունների համապատասխան մարմինների հետ արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցությունը,

● վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում իրավական, արտադրական, տնտեսական, էկոլոգիական, կազմակերպչական և համագործակցության այլ հարցերի համաձայնեցումը,

● արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում տեխնոգեն վթարների հանգամանքների, պատճառների և հետևանքների ու ենթահսկողական օբյեկտներում զբաղված աշխատողներին վնասվածքներ պատճառելու մասին տեղեկատվության, ինչպես նաև անալիտիկ և վիճակագրական նյութերի փոխանակման ապահովումը:

3. Խորհրդի իրավունքները

Գործունեության ուղղությունների իրագործման և իր խնդիրների իրականացման նպատակով Խորհուրդը իրավունք ունի.

● Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան լիազորված մարմիններից իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության, ինչպես նաև Խորհրդի որոշումների կատարման մասին տեղեկատվության հարցում կատարել,

● քննարկման նպատակով սահմանված կարգով Խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերի նախագծեր ներկայացնել պետությունների ղեկավարների խորհրդին, կառավարությունների ղեկավարների խորհրդին և Անկախ պետությունների համագործակցության այլ մարմիններին,

● Խորհրդի գործունեության հարցերի լուծման և Համաձայնագրի իրագործման նպատակով ստեղծել աշխատանքային խմբեր,

● մշակել և հաստատել իր աշխատանքի կանոնակարգը, ինչպես նաև նրանում փոփոխություններ կատարել:

4. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը և կարգը

1. Խորհրդի գործունեության կազմակերպչատեխնիկական ապահովումը իրականացվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կողմից:

2. Խորհրդի նիստերը անցկացվում են անհրաժեշտության դեպքում, բայց տարեկան մեկ անգամից ոչ պակաս: Համաձայնագրի ցանկացած մասնակից պետության նախաձեռնությամբ կարող է գումարվել Խորհրդի արտահերթ նիստ:

3. Նիստում նախագահողի գործառույթները իրականացվում են այն պետությունը ներկայացնող Խորհրդի անդամի կողմից, որի տարածքում նիստը անցկացվում է: Նա նաև կատարում է Խորհրդի նախագահի պարտականությունները մինչև հերթական նիստը:

4. Խորհրդի նիստերի անցկացման ծախսերը կատարում է Համաձայնագրի այն մասնակից պետությունը, որի տարածքում անցկացվում է Խորհրդի նիստը:

5. Խորհրդի անդամը իրավունք ունի ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն.

● Խորհրդի գործունեությանը վերաբերող` Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեից,

● Խորհրդի խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի գործունեության մասին,

● Խորհրդի կողմից ընդունված որոշումների մասին:

Խոհրդի անդամը իրավունք ունի նաև Խորհրդի իրավասության շրջանակներում քննարկման ներկայացնել ցանկացած հարց:

6. Խորհրդի նիստերին դիտորդների կամ փորձագետների կարգավիճակով կարող են հրավիրվել Համաձայնագրի մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, պետական և հասարակական կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչները:

7. Խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը, օրը և նախնական օրակարգը որոշվում է Խորհրդի հերթական նիստում:

8. Խորհրդի որոշումները ընդունվում են շահագրգիռ Կողմերի համաձայնությամբ: Ընթացակարգային հարցերով որոշումները ընդունվում են Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի դեկտեմբերի 19-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։