Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՔԱՐԱԾԽԻ ԵՎ ՄԵՏԱՂԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1993 թվականի սեպտեմբերի 24-ի Քարածխի և մետաղի Եվրասիական միջպետական միավորում ստեղծելու մասին Համաձայնագրի գործողության դադարեցման մասին

1993 թվականի սեպտեմբերի 24-ի Քարածխի և մետաղի Եվրասիական միջպետական միավորում ստեղծելու մասին Համաձայնագրի մասնակից պետությունները հիմնվելով Քարածխի և մետաղի Եվրասիական միջպետական միավորման մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի 2002 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման վրա,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

Համարել 1993 թվականի սեպտեմբերի 24-ի Քարածխի և մետաղի Եվրասիական միջպետական միավորում ստեղծելու մասին Համաձայնագրի գործողությունը դադարեցված:

Հ ո դ վ ա ծ 2

Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջում է ներպետական ընթացակարգեր՝ ավանդապահին համապատասխան փաստաթղթերը ի պահ տալու օրվանից:

Կատարված է Յալթա քաղաքում 2003 թվականի սեպտեմբերի 19-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի նրա վավերացված պատճենը:

*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի սեպտեմբերի 19-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։