Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 32-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետերով.
«10.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.
10.2) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.»: