Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «չափի» բառից հետո լրացնել «և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի» բառերով.
2) 2-րդ մասի երկրորդ պարբերության «սոցիալական վճարների» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով:
Ընդ որում, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եկամտային հարկ վճարելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտում հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:».
4) 6-րդ մասի 2-րդ կետի «կատարել է ամսական նվազագույն սոցիալական վճարներ» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով վճարել է եկամտային հարկ» բառերով: