Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.

Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «և սոցիալական վճարների գծով ունեցած» բառերը, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացնում է աշխատանքային պայմանագիրը (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը), ինչպես նաև գործատուի տված տեղեկանքը, որտեղ նշվում են`

1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

2) տվյալ կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը.

3) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարված եկամուտը՝ ըստ ամիսների.

4) առաջին աշխատանքային օրվան հաջորդող երեք աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարված (հաշվարկված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.

5) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ լինելու (աշխատանքի չներկայանալու) ժամանակահատվածը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։