Հոդված 11
Հոդված 11.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար գործատուի կատարած ծախսը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2013 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվարկային ժամանակահատվածի 2012 թվականի ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող ամիսների)` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ հանդիսացող եկամուտ է համարվում այդ ամիսների` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծության հանրագումարը:
2013 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ 2012 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստը ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նշանակվում և վճարվում է 2013 թվականին՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ է համարվում այդ տարիների սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը (բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի): Այս դեպքում Օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը:
Եթե ժամանակավոր անաշխատունակությունը առաջացել է 2012 թվականին, ապա 2013 թվականին ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (վճարելիս) Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ մասով սահմանված ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը:
2013 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը նպաստը նշանակելու և հաշվարկելու համար ներկայացնում է նաև հարկային մարմնի տված տեղեկանքը 2012 թվականի համար վճարած պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտահարկի չափերի մասին:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2013 թ. հուլիսի 13
Երևան
ՀՕ-95-Ն