Հոդված 1
Հոդված 1.
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներն օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու համար մինչև 1999 թվականի հունվարի 1-ը հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները վերահաշվարկվում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով և դրույքաչափերով` ազատելով ապահովադիրներին վերահաշվարկման հետևանքով առաջացած տարբերությունը վճարելու պարտականություններից: