Հոդված 2
Հոդված 2.
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներն օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու համար առաջացած տույժերի և տուգանքների բռնագանձման կամ անվճարունակության վերաբերյալ դատարաններում գտնվող հայցերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված կատարողական թերթերը բավարարվում են պարտատիրոջ (լիազորված մարմնի) կողմից սույն օրենքի 1-ին հոդվածի պահանջներով վերահաշվարկված հայցապահանջի չափով: