Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2

Հատկացումներ

2.1 Ստացողը սույնով լիազորում է KfW-ին սույն ֆինանսական օժանդակության միջոցներից միջանկյալ և վերջնական վճարումներ կատարել Խորհրդատուին: Սույն օրինակ վճարումները պետք է կատարվեն մատուցված Փորձագիտական ծառայությունների ընթացքի համաձայն` KfW-ին ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի բնօրինակների հիման վրա (կրկնօրինակը` Ստացողին) և համաձայն Ստացողի` ի դեմս ՋՏՊԿ-ի, և Խորհրդատուի կնքվելիք պայմանագր(եր)ի: Ստացող կողմի տրամադրած սույն լիազորագիրը համարվում է խնդրագիր` վերոնշյալ բոլոր վճարումների կատարման համար:

2.2 Այլ արտարժույթով կատարված վճարումների դեպքում (“Արտարժույթ”), KfW-ն Ստացողի ծախսը կհաշվարկի եվրոյով, ինչպես որ այն արտարժույթի գնման համար տրամադրվել էր KfW-ի կողմից` ներառյալ չկանխատեսված ծախսերը:

2.3 KfW-ն պատասխանատվություն չի կրում բանկային հաստատությունների պատճառով հատկացումների փոխանցումների կամ KfW-ի կողմից կատարվող որևէ փոխանցման ուշացման համար: Եթե ուշացումը տեղի է ունեցել KfW-ի մեղքով, ապա KfW-ն պարտավոր է վճարել միայն հաշվարկված տոկոսները:

2.4 KfW-ն իրավունք ունի հրաժարվել հատկացումներ կատարելուց 2014թ-ի դեկտեմբերի 31-ից հետո:

2.5 Խորհրդատվական պայմանագր(եր)ում պետք է ներառվի մի դրույթ, համաձայն որի Ստացողի հաշվին փոխանցվող ցանկացած փոխհատուցում, երաշխիք կամ սույն օրինակ վճարումներ, ինչպես նաև ցանկացած ապահովագրական վճարում պետք է կատարվի KfW-ի հետևյալ հաշվեհամարին` 38 000 000 00 (IBAN: DE53 5002 0400 3800 0000 00), Մայնի Ֆրանկֆուրտ (BIC: KFWIDEFF; BLZ 500 204 00), որտեղից էլ KfW-ն սույն վճարումները կփոխանցի Ստացողի հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։