Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8

Այլ դրույթներ

8.1 Ստացողը` ի դեմս ՋՏՊԿ-ի, պարտավոր է երաշխավորել, որ Փորձագիտական ծառայությունների իրականացման համար պատասխանատու անձինք չեն պահանջի, թույլ տա, վճարի, տա, խոստում ընդունի կամ խոստանա ապօրինի վճարումներ կամ այլ շահ` սույն Փորձագիտական ծառայությունների որևէ պայմանագրի շնորհման և սույն ֆինանսական օժանդակության միջոցներից կատարված հատկացումների հետ կապված:

8.2 Եթե սույն Համաձայնագրի դրույթներից որևէ մեկն անվավեր դառնա, դա չի անդրադառնա մնացած դրույթների վրա: Դրա պատճառով առաջացած բացը կլրացվի սույն Համաձայնագրի նպատակին համապատասխան այլ դրույթով:

8.3 Ստացող կողմը չի կարող փոխանցել կամ գրավադնել սույն Համաձայնագրով նախատեսված որևէ իրավունք:

8.4 Սույն Պայմանագիրը կարգավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրությամբ: Պայմանագրի կատարման վայրը Մայնի Ֆրանկֆուրտն է:

8.5 Սույն Համաձայնագրով սահմանված` KfW–ի և Ստացող կողմի միջև իրավական հարաբերությունները կավարտվեն վերջին հատկացումից 6 տարի անց:

Կազմված է 3 բնօրինակով` անգլերեն լեզվով

Մայնի Ֆրանկֆուրտ

____ , մայիս 2013

____________________________ Երևան

_____ մայիս, 2013

___________________________

KfW

Գերմանիայի Վերակառուցման

և զարգացման բանկ Հայաստանի Հանրապետություն

ի դեմս Ֆինանսների նախարարության

Երևան

____ մայիս, 2013

________________________

Հայաստանի Հանրապետություն

Ի դեմս ՋՏՊԿ-ի

Հավելված 1 “Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության ծրագրերում խորհրդատուների նշանակման ուղեցույց”

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։