Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն Համաձայնագրի նպատակներով հետևյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.

ա. «բարձրագույն կրթություն» – հետմիջնակարգ կրթության մակարդակի բոլոր տեսակի ուսումնական դասընթացներ կամ ուսումնական դասընթացների շարք, որոնք ճանաչվում են Կողմի իրավասու մարմնի կողմից՝ որպես տվյալ Կողմի բարձրագույն կրթության համակարգին պատկանող մաս,

բ. «հետբուհական կրթություն» - հետբարձրագույն կրթության մակարդակի բոլոր տեսակի ուսումնական դասընթացներ կամ ուսումնական դասընթացների շարք, որոնք ճանաչվում են Կողմի իրավասու մարմնի կողմից՝ որպես տվյալ Կողմի հետբուհական կրթության համակարգին պատկանող մաս,

գ. «բարձրագույն և հետբուհական կրթության որակավորում» – ցանկացած աստիճան, դիպլոմ կամ այլ վկայական` տրված բարձրագույն կամ հետբուհական կրթության ուսումնական հաստատության կողմից, որը հավաստում է բարձրագույն կամ հետբուհական կրթության ծրագրի հաջող ավարտը,

դ. «բարձրագույն կամ հետբուհական կրթության ուսումնական հաստատություն» - հանրային կամ մասնավոր հաստատություն, որը տրամադրում է բարձրագույն կամ հետբուհական կրթություն և ճանաչված է Կողմի իրավասու մարմնի կողմից՝ որպես տվյալ Կողմի բարձրագույն կամ հետբուհական կրթության համակարգին պատկանող մաս,

ե. «ճանաչում» – մյուս Կողմի տարածքում շնորհված կրթական որակավորման գնահատման պաշտոնական հաստատում մի Կողմի իրավասու մարմնի կողմից` կրթական և (կամ) աշխատանքային գործունեությունից օգտվելու նպատակով,

զ. «բարձրագույն կամ հետբուհական կրթության հասանելիություն» – բարձրագույն կամ հետբուհական կրթության ծրագրերին դիմելու և ընդունելության համար դիտարկվելու թեկնածուների իրավունք` հիմնվելով միջնակարգ և հետմիջնակարգ կրթության մակարդակին համապատասխան նրանց որակավորումների վրա,

է. «իրավասու մարմին» – Լիբանանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն կամ այլ իրավասու մարմիններ, որոնք նշանակվել են Համաձայնագրի Կողմերի կամ նրանց իրավահաջորդների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։