Հոդված 9
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից և վավեր է մնում մինչև Կողմերից որևէ մեկը մյուս Կողմին ծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին՝ վեց ամիս առաջ նախօրոք գրավոր ծանուցում ներկայացնելով։
Համաձայնագրի դրույթները վերաբերում են բոլոր նրանց, ովքեր ուսման կամ աշխատանքի հնարավորություն են փնտրում Լիբանանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև Համաձայնագրի գործողության դադարեցումը:
Կատարված է Բեյրութ քաղաքում, 2012 թվականի նոյեմբերի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ արաբերեն, հայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն լեզվով տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013 թ. մայիսի 21-ին: