Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԴԱՇՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԵՎ ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՁՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կողմերը մշտական հիմքով կազմակերպում և իրականացնում են տեղեկությունների փոխանակում, որոնք ստացվել են մի Կողմի պետության տարածքից դուրս բերվող, ճանապարհային տրանսպորտով փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային ընթացակարգերի իրականացման ժամանակ, ինչպես նաև այն ապրանքների նկատմամբ, որոնց տարանցումն իրականացվում է մի Կողմի տարածքով, եթե նրանց նշանակման վայրը գտնվում է մյուս Կողմի պետության տարածքում, ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով` մինչև ապրանքների նշանակման երկրի սահմանը հատելը (այսուհետ` նախնական տեղեկատվություն):

Նախնական տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Կողմերի կողմից` իրենց իրավասության սահմաններում և Կողմերի պետությունների օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային նորմերին և մաքսային գործի ոլորտում ընդունված պրակտիկային համապատասխան:

Փոխանակման համար նախատեսված նախնական տեղեկատվության կազմը ներկայացված է սույն Արձանագրության հավելվածում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։