Հոդված 3. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ
Հոդված 3. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ
1. Վճարողները, տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, հաստատագրված վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով`
Ապրանքի ծածկագիրն ըստ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի Ապրանքի անվանումը Հաստատագրված վճարի չափը (ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ 1,000 հատի համար)
ներմուծվող արտադրանքի համար ներքին արտադրության արտադրանքի համար
2402 10 001 սիգարներ 3,000 2,200
2402 10 009 սիգարելաներ 30 22
2402 20 900 սիգարետներ ֆիլտրով 11 8
2402 20 910 սիգարետներ առանց ֆիլտրի 6.0 3.5
2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 15, իսկ մաքսատուրքի հաշվարկային մեծությունը` 8.5 տոկոս:
3. Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 20 տոկոս:
(3-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-279)