Հոդված 5. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
Հոդված 5. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ամսվա արդյունքներով` մինչև հաջորդ ամսվա 25-ը: Վճարողներն այդ ժամկետում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:
3. Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով` ելնելով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած, իսկ հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արձանագրված և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից տրամադրված հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքից: