Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-01-01-ից մինչև 2005-06-04։Բացել գործող տեքստը

Հոդված 5. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

գործել է մինչև 2005-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 5. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ամսվա արդյունքներով` մինչև հաջորդ ամսվա 25-ը: Վճարողներն այդ ժամկետում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:

3. Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով` ելնելով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած, իսկ հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արձանագրված և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից տրամադրված հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։