Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
«Հոդված 8.1. Պարտադիր կուտակային վճարների պարտավորությունների հաշվառումը
1. Պարտադիր կուտակային վճարի պարտավորությունների հաշվառման նպատակով հարկային գործակալի (գործատուի) կամ պարտադիր կուտակային վճարները սույն օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույնաբար կատարող անձանց համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը:
2. Պարտադիր կուտակային վճարի պարտավորությունները մարվում են ժամանակագրական կարգով` ավելի վաղ առաջացած պարտադիր կուտակային վճարի պարտավորության չափով. առաջնահերթ՝ կուտակային վճարը, այնուհետև` տույժը, անկախ վճարման փաստաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) նշված պարտադիր կուտակային վճարի պարտավորության վճարման նպատակայնությունից:
Կուտակային վճարի (բացառությամբ ճշտված հաշվարկի ներկայացման արդյունքում առաջացածի) պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված և ենթակա է ռեեստր վարողին փոխանցման, եթե կամուրջ հաշվին մուտքագրված կուտակային վճարի պարտավորությունների գումարները բավարար են այդ հաշվետու ժամանակաշրջանի կուտակային վճարը և տույժը մարելու համար:
Սույն մասի կիրառման իմաստով կուտակային վճարի ճշտված հաշվարկների ներկայացման արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունը հաշվառվում է ճշտված հաշվարկի փաստացի ներկայացման ամսվա կուտակային վճարի պարտավորության կազմում:
3. Կամուրջ հաշվին մուտքագրված գերավճարները ենթակա են վերադարձման հարկային գործակալի (գործատուի) կամ պարտադիր կուտակային վճարները սույն օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույնաբար կատարող անձանց դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ 15 օրվա ընթացքում, կամ հաշվի են առնվում հետագա կուտակային վճարները հաշվարկելիս և վճարելիս:»: