Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենքի 76-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքի 76-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Գանձված (մուծված) տույժերի հաշվին մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը որոշվում են՝ մասնակիցների բազային եկամտից (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) պահված (վճարված) կուտակային վճարի ընդհանուր գումարում տվյալ մասնակցի համար հաշվարկված կուտակային վճարի գումարի չափից ելնելով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Սույն օրենքի դրույթների համաձայն՝ մասնակցի բազային (պայմանագրային) եկամտից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) պարտադիր կուտակային վճարի գումարները (այդ թվում՝ սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված` բազային (պայմանագրային) եկամուտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում) հարկային գործակալի կողմից մասնակցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար:

1.2. Բազային (պայմանագրային) եկամուտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում պարտադիր կուտակային վճար կատարողից (հարկային գործակալից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված բազային (պայմանագրային) եկամտի նկատմամբ հաշվարկված (հարկային մարմնի կողմից) պարտադիր կուտակային վճարի գումարը:

Բազային (պայմանագրային) եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը հարկային մարմին ներկայացված պարտադիր կուտակային վճարների հաշվարկներում բազային (պայմանագրային) եկամուտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ բազային եկամուտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:

Պարտադիր կուտակային վճար կատարողները (հարկային գործակալները) թաքցված կամ պակաս ցույց տրված բազային (պայմանագրային) եկամտից պարտադիր կուտակային վճարի գումարները, ինչպես նաև սույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստուգման ակտով հաշվարկված տույժերը վճարում են հարկային մարմնի կողմից ստուգման ակտը ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ստուգման ակտով առաջադրված պարտադիր կուտակային վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված պարտադիր կուտակային վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։