Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԿԱՐՃԵԼԸ

Հոդված 90. Գործի վարույթը կարճելը

գործել է մինչև 2014-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 90. Գործի վարույթը կարճելը

1. Վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`

1) վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին.

2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.

3) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.

4) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.

5) հայցվորը հրաժարվել է հայցից:

2. Վարչական վարույթի ընթացքում կողմերի հաշտության համաձայնության գալը համարվում է հայցվորի հրաժարում հայցից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։