Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-05-16-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 22 · ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 133. Միջանկյալ դատական ակտի վերանայման արդյունքում վարչական դատարանի կողմից կայացվող դատական ակտը

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 133. Միջանկյալ դատական ակտի վերանայման արդյունքում վարչական դատարանի կողմից կայացվող դատական ակտը

1. Միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքների քննությունից հետո դատարանը կայացնում է դատական ակտ:

2. Դատական ակտում սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված պահանջներից բացի, նշվում են`

1) վարչական դատարանի անվանումը, գործի համարը և որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

2) բողոքարկվող միջանկյալ դատական ակտը կայացրած վարչական դատարանի նստավայրի անվանումը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.

3) բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը).

4) դատարանի այն փաստարկները, որոնցով դատարանը հիմնավորում է որոշումը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կայացնելիս:

3. Միջանկյալ դատական ակտի վերանայման արդյունքում վարչական դատարանի կողմից կայացված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։