Հոդված 153. Դատաքննությունը վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով
Հոդված 153. Դատաքննությունը վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով
1. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով վարչական իրավախախտման մասին արձանագրության կազմման համար հիմք հանդիսացած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրությունը: Արձանագրությունն ինքնին ապացույց չէ:
2. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործը քննելիս վարչական դատարանը պարզում է, թե տեղի է ունեցել արդյոք վարչական իրավախախտման դեպքը, և առկա է արդյոք այն անձի կողմից դա կատարելու փաստը, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրությունը, ունեցել է արդյոք արձանագրություն կազմած վարչական մարմինը նման լիազորություններ, նախատեսված է արդյոք օրենքով վարչական պատասխանատվություն տվյալ իրավախախտումը կատարելու համար, ինչպես նաև որոշում է վարչական պատասխանատվության միջոցները: