Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2010-07-03։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 22 · ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 125. Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը

գործել է մինչև 2010-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 125. Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը

1. Վարչական դատարանը` 3 դատավորի կազմով, քննում է վարչական դատարանի կայացած հետևյալ որոշումների դեմ ներկայացված բողոքները.

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.

2) վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժելու մասին.

3) հայցադիմումը վերադարձնելու մասին.

4) հայցի ապահովման, ապահովման միջոցը փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.

5) գործի վարույթը կասեցնելու մասին.

6) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.

7) վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին.

8) բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին՝ սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան կայացված որոշումը.

9) դատավարական ժամկետները երկարաձգելու մասին սույն օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված որոշումը.

10) նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի քննությանը չմասնակցած անձանց դիմումով դատական ակտը վերանայելու դիմումների վերաբերյալ որոշումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված` սկզբնական ներկայացման օրը:

3. Վարչական դատարանի մյուս միջանկյալ դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն:

4. Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքով վարչական դատարանի կայացված որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։