Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2010-07-03։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 26 · ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 152. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցադիմումին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2010-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 152. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցադիմումին ներկայացվող պահանջները

1. Ֆիզիկական, պաշտոնատար կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, պետք է նաև ներառի`

1) վարչական իրավախախտման մասին արձանագրության կազմման համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման վայրը և ժամանակը.

2) վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմած անձի պաշտոնը, անունը, ազգանունը.

3) տեղեկություններ այն անձի մասին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրությունը.

4) այն օրենքի դրույթները, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում վարչական իրավախախտման մասին արձանագրության կազմման համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար.

5) դիմողի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:

2. Դիմումին կցվում են վարչական իրավախախտման մասին արձանագրությունը և արձանագրությանը կցվող փաստաթղթերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։